Ադրբեջանում չեղարկվում են Ռուսաստանի հետ պետական և մասնավոր կառույցների գծով նախատեսված մշակութային միջոցառումները՝ հայտնում է Ադրբեջանի մշակույթի նախարարությունը։ Պատճառը, ըստ նույն աղբյուրի, ՌԴ Եկատերինբուրգի մարզում Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից «ազգային պատկանելության հիմքով ադրբեջանցիների նկատմամբ ցուցադրաբար իրականացված նպատակային սպանություններն ու բռնի գործողություններն են»:               
 

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցուցակը

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցուցակը
01.02.2014 | 10:40

Հայաստանի 1000 խոշոր հարկատուները 2013-ին 2012 թվականի համեմատ գրեթե 20 տոկոսով ավելի գումար են վճարել պետական բյուջե։ Այս տարի հարկատուների ցուցակը գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը 37 միլիարդ դրամից ավելի գումար է վճարել, 2-րդ տեղում է «Հայռուսգազարդ» ընկերությունը, որի վճարումները մի փոքր ավելի են 36 միլիարդ դրամից, 3-րդ տեղում «Ղ-տելեկոմ» ընկերությունն է, որի ընդհանուր վճարների չափը գրեթե 30 միլիարդ դրամ է կազմում։

Խոշոր հարկատուները միասին վճարել են 665 միլիարդ դրամի հարկեր և տուրքեր։ Ընդհանուր առմամբ հավաքագրված հարկերը գրեթե 20 տոկոսով ավելացել են: Հարկային բեռը տարեցտարի ավելանում է մանր հարկատուների համար: Այս տարի ցանկի վերջին 30 հարկատուները 24 տոկոսով ավելի են վճարել, մինչդեռ ցանկի առաջատար 30 հարկատուների վճարած գումարները ընդամենը 15.8 տոկոսով են ավելացել։
Ըստ ՊԵԿ հրապարակած ցուցակի, խոշոր հարկատուների ցանկում նախորդ տարվա համեմատ այս տարի եկամուտների քիչ աճ են ունեցել ցանկի 4-րդ հորիզոնականում գտնվող «Ալեքս Գրիգ» ընկերությունը՝ որը վճարել է գրեթե 19 միլիարդ դրամ և 13-րդ հորիզոնականում գտնվող «Սամ Սեր» ընկերությունը գրեթե 6 միլիարդ դրամ վճարած հարկերով։ Այս ընկերությունները պատկանում են գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, իսկ նրանց վճարած հարկերը նախորդ տարվա համեմատ ավելացել են ընդամենը 2.6 տոկոսով։

Դիտվել է՝ 1278

Մեկնաբանություններ